
Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է, հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-նատօական շահերին․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է, հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-նատօական շահերին։
Նավալնիին եթեր տվեցին, ՀԱՊԿ-ին ինչ ասես ասեցին,հիմա էլ քարոզում են ՌԴ-ի ու Պուտինի պարտությունը ՆԱՏՕ-ի դեմ պայքարում։
Դուք ուղեղ ունե՞ք։
Հասկանու՞մ եք, որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին, ու ոչ մի Արեւմուտք ձեզ չի գալու փրկի։
Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է նաեւ ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ժամանակ Ուկրաինայում։
Կրկնում եմ՝ ՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար,այ կապիտուլյանտ անմեղսունակներ։
Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին, կամ մասնատվեցին»։