
«Yerevan Open» շախմատային մրցաշարի հաղթողը Սերգեյ Լոբանովն է

Երևանում ընթացող «Yerevan Open» շախմատային մրցաշարի հաղթողը ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Լոբանովն է:
Երևանյան միջազգային այս մրցաշարի վերջին տուրում առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ տոնեցին Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Բալա Ամիրռեզան և այլոք:
9 հնարավորից 7 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրեց ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս շախմատիստ Սերգեյ Լոբանովը: Նույնքան միավորով երկրորդ տեղում Մամիկոն Ղարիբյանն է:
«Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում էին 15 երկրի 292 շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում էր 14 միլիոն դրամ: