![](/banners/BeFunky-design.jpg)
Գողության մեղադրանքով հետախուզվող 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է Երևանում
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/txamard-1.jpg)
Ոստիկանության ՔՈԳ վարչության, Էրեբունու բաժնի ծառայողների և Էրեբունու վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 17-ին Իսակովի պողոտայում հայտնաբերվել և Էրեբունու բաժին է տարվել 61-ամյա Սեյրան Գ.-ն, որը 2022 թ. հոկտեմբերի 14-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է Ստեփանավանի բաժնի աշխատակիցներին: