Բաժիններ՝

Քննարկվում է Երևանի թիվ 12 դպրոցի դիմացի չկարգավորվող անցումը ապամոնտաժելու հարցը

Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 12 դպրոցի դիմացի անցումը, հնարավոր է, ապամոնտաժվի: Դպրոցի ուսուցչական կազմն ու ծնողները դիմել էին ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին հարցին լուծում տալու համար, քանի որ՝ ըստ իրենց, այդ անցումն անվտանգ չէ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանն ասաց, որ նշված դպրոցից 120 մետր հեռավորության վրա կա կարգավորվող խաչմերուկ, իսկ 150 մետր հեռավորության վրա` ստորգետնյա անցում: «Ոստիկանության աշխատակիցների հետ քննարկում է իրականացվում, որ դպրոցի դիմացի անցումը ապամոնտաժվի: Երեխաները կարող են օգտվել ստորգետնյա անցումից»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս