![](/banners/BeFunky-design.jpg)
Նոր Խաչակապ գյուղի 51-ամյա բնակիչը ծառերն ապօրինի հատել էր գյուղի վարչական տարածքից
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/carahatum.png)
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Սպիտակի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Նոր Խաչակապ բնակավայրի վարչական տարածքում մի տղամարդ ծառեր է հատում:
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, ձերբակալել և, հատած ծառերով բեռնված «ԼՈՒԱԶ» մակնիշի բեռնատարով հանդերձ, բաժին են տարել Նոր Խաչակապ գյուղի 51-ամյա բնակչին: Պարզվել է, որ նա ծառերն ապօրինի հատել էր գյուղի վարչական տարածքից:
Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վնասի չափը պարզվում է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: