ՀՀ ԱԽ քարտուղարը Բրազիլիայի դեսպանի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ձեռնարկած վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքները

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Բրազիլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ:

Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման և առավել ամրապնդման գործում:

ԱԽ քարտուղարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սկսված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ:

Բրազիլիայի դեսպանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան, ինչպես նաև ընդգծել Բրազիլիայում հայկական համայնքի և մասնավորապես բրազիլահայերի կարևոր դերը առևտրում և տնտեսության մի շարք ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31