Բաժիններ՝

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը 30-ամյակը տոնել է համերգային ծրագրով

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի անցած մեծ ճանապարհն արդեն 30 տարվա պատմություն ունի:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հոբելյանական համերգը համախմբել է տարբեր տարիների շրջանավարտներին: Երեկոն երգչախմբի գործունեության յուրահատուկ հաշվետվությունն է եղել՝ համեմված ավագ ու կրտսեր խմբերի սաների ելույթներով:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին շնորհավորելու են եկել նաև աշխարհահռչակ երաժիշտներ: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Թբիլիսիի մանկական կապելան (դիրիժոր՝ Գելա Պարչուկիձե), դիրիժորներ Մարիո Ֆոնտանան (Շվեյցարիա), Ալֆոնսաս Վիլձյունասը (Լիտվա) և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (Իտալիա):

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, բուռն համերգային գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում: Երգչախումբը միջազգային խոշոր մրցույթներում նվաճել է 2 ոսկե, 4 արծաթե մեդալ, մասնակցել հեղինակավոր փառատոների. 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին՝ Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել աշխարհի լավագույն մանկական երգչախումբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31