
Կարիմ Բենզեման`«Ոսկե գնդակ»-ի դափնեկիր

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման դարձավ «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` France Football հեղինակավոր հանդեսի «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզի «Շատլե» թատրոնում:
Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի տիտղոսը նվաճեց «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Գավին։
Տարվա լավագույն հարձակվողի կոչմանն արժանացավ «Բարսելոնա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Լավագույն դարպասապահի կոչմանն արժանացավ «Ռեալ»-ի և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան։
Կանանց պայքարում լավագույնը «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստուհի Ալեքսիա Պուտելյասն է։
Տարվա լավագույն թիմը «Մանչեսթեր Սիթի»-ն է։