«Նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի». Գայանե Պապոյան

Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին գտնվում եմ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ստանձնել եմ իմ ընկեր, փաստաբան ԷՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ շահերի պաշտպանությունը։ Թեև նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիքը չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ ԲԱՑԱՐՁԱԿ կապ չունի։

Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Վստահ ենք, որ այս ամենը իշխանությունների պատասխանն է Էրիկ Ալեքսանյանին, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել սուր քննադատություններով , իրականացրել է պաշտպանություն հնչեղ քաղաքական գործերով, այդ թվում՝ «մարտի 1-ի» գործով, Արմեն Չարչյանի, Աղվան Հովսեփյանի, Վազգեն Մանուկյանի, Առուշ Առուշանյանի, Արմեն Գևորգյանի և այլոց գործերով։

Էրիկ Ալեքսանյանն այս ամենին վերաբերվում է ժպիտով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31