Բաժիններ՝

36 և 44 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են մեքենայից գողությունների համար

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հոկտեմբերի 14-ին Դավիթ Անհաղթի փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի չեզոքացուցիչը գողանալու պահին ձերբակալել և բաժին են տեղափոխել 36 և 44 տարեկան երկու տղամարդու: Խուզարկությամբ 36-ամյա տղամարդու սպորտային պայուսակում հայտնաբերվել է ավտոմեքենայի չեզոքացուցիչ, «Մերսեդեսի» անվահեծի կափարիչ, 11,5 սմ շեղբի երկարությամբ դանակ, հարթաթուղթ և մետաղյա սղոց:

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք նույն օրը գողացել էին Դավիթ Անհաղթի փողոցում կայանված «Լեքսուսի» չեզոքացուցիչը՝ մեքենայատիրոջը պատճառելով մեկ միլիոն դրամի վնաս:

Գողոնն առգրավվել է: Տղամարդիկ ձերբակալվել են:

Պարզվել է նաև, որ նրանք փորձել էին գողություն անել նաև Ուլնեցու փողոցի հասցեներից մեկում կայանված «Լեքսուսից», սակայն մեքենայատիրոջ կողմից նկատվելով՝ հեռացել էին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31