Բաժիններ՝

Կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.20-ին, ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապ ոստիկաններ մոտենան Երևան-Երասխ ճանապարհի ռեստորաններից մեկը, որտեղ վիճաբանություն է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 23.55-ի սահմաններում Երևան-Երասխ մայրուղու ռեստորանային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են: Այդ ընթացքում նրանց է մոտեցել «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կամ ուղևորը մի քանի կրակոց են արձակել, ինչից հետո մեքենան հեռացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի, Մասիսի, Արարատի բաժինների, ՊՊԳՎ և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Նոր Խարբերդ գյուղի 30-ամյա մի բնակիչ և ներկայացնելով «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ, 9 մմ տրամաչափի դատարկ փամփշտատուփ՝ հայտնել է, որ ռեստորանային համալիրում նշված ատրճանակից կրակոցներ է արձակել ինքը:

30-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Քրեական վարույթը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս