Բաժիններ՝

Crew Dragon-ի տիեզերանավը չորս աստրոնավտների հետ վերադարձել է Երկիր

Ամերիկյան մասնավոր SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը Crew-4 առաքելության անձնակազմի հետ հոկտեմբերի 14-ին վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի մերձափնյա շրջանում։ Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն։

Տիեզերանավում են գտնվել ՆԱՍԱ-ի աստրոնավտներ Չել Լինդգրենը, Ռոբերտ Հայնսը, Ջեսիկա Ուոտկինսը, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության աստրոնավտ Սամանտա Կրիստոֆորետտին, ովքեր 170 օր Տիեզերքում անցկացնելուց հետո վերադարձել են Երկիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31