![](/banners/BeFunky-design.jpg)
Հիմնադրամի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպք է արձանագրվել. Արցախի ՔԿ
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/311613890_839529487492707_4450816533882608550_n.thumb_.jpg)
Արցախի Քննչական կոմիտեն հայտնում է հիմնադրամի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպքի մասին՝ հայտնելով, որ քրեական գործն ընդունվել է վարույթ։
«ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ ընթացքում, ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ հիմնադրված հիմնադրամներից մեկի տնօրենի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակելու նպատակով, նշված հիմնադրամին պատկանող գումարներից 87.944 եվրո և 26.143.742 ՀՀ դրամ գումար իրեն սեփականության իրավունքով պատկանող ընկերության հաշվեհամարին փոխանցելու և յուրացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է տարածված հաղորդագրությունում։