
Փաշինյանը և Էրդողանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում. Չավուշօղլու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մեր հատուկ ներկայացուցիչները չորս անգամ հանդիպել են։ Հետագա հանդիպումները տեղի կունենան Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք անկեղծորեն ենք վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է թուրք նախարարը:
Նրա խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։
«Մենք Ադրբեջանի հետ համաձայնեցված քայլեր ենք ձեռնարկում»,- ասել է Չավուշօղլուն: