Բաժիններ՝

Վարդենիկում ասֆալտապատվում է 11-րդ փողոցը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 11-րդ փողոցը՝ 1100 գծամետր երկարությամբ եւ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով։

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 100 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում։ 2022 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ աշխատանքներն ավարտված են մոտ 60 տոկոսով։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31