Բաժիններ՝

Ինդոնեզիան COVID-19-ի դեմ լրիվ պատվաստում է պահանջել G20-ի գագաթնաժողովի մասնակիցներից

Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը G20-ի գագաթնաժողովի բոլոր մասնակիցներից պահանջում է մինչեւ նոյեմբերի 15-16-ը գագաթնաժողով ժամանելը վկայագրեր նախապատրաստել COVID-19-ի դեմ լրիվ պատվաստման վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հաղորդել է ANTARA գործակալությունը:

«Մենք յուրաքանչյուր երկրին տեղեկացրել ենք բոլոր մասնակիցների համար COVID-19-ի դեմ լրիվ պատվաստման վերաբերյալ հավաստագրեր նախապատրաստելու անհրաժեշտության մասին»,-Ինդոնեզիայի առողջապահության նախարարության սանիտարական հսկողության եւ կարանտինի հարցերով տնօրեն Ահմադ Ֆարչանին՝ հանդես գալով վիրտուալ մամուլի ասուլիսում:

«Միջազգային մակարդակով համաձայնեցվել է, որ լրիվ պատվաստումը նշանակում է երկու չափաբաժնի ընդունում»,-պարզաբանել է նա:

Ֆարչանին նշել է, որ պատվաստումների մասին լրիվ հավաստագրերը պետք է մասնակիցների կողմից հատուկ հավելվածների միջոցով ներբեռնվեն Ինդոնեզիա ուղեւորվելուց 14 օր առաջ:

Սակայն VIP պատվիրակների համար, ինչպիսիք պետությունների ու կառավարությունների ղեկավարներն են, բացառություն է արվել. նրանց կթույլատրվի պատվաստումների մասին իրենց հավաստագրերն ուղարկել կոմիտեի էլեկտրոնային փոստի հասցեով: G20-ի գագաթնաժողովը պետք է տեղի ունենա ինդոնեզական Բալի կղզում, նոյեմբերի 15-16-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս