![](/banners/BeFunky-design.jpg)
Ծեծի և մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող 32-ամյա Արման Ա․–ն հայտնաբերվել է
![](https://168.am/wp-content/uploads/2020/06/kalanq.jpg)
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 13-ին Գրիբոյեդովի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 32-ամյա Արման Ա.-ն, որը մարտի 24-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: