Բաժիններ՝

Դոնի Ռոստովի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Ալավերդիում

Ոստիկանության ՔՈԳՎ և Թումանյանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 10-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվել և Թումանյանի բաժին է ներկայացվել 23-ամյա Սերգեյ Ա.-ն, որը սեպտեմբերի 22-ից Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս