Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 697 դեպք. մահացել է 9 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 697 դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 444 հազար 482-ի, որից 432 հազար 811-ը`առողջացման, 8700-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 1251 քաղաքացի, մահացել է 9 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 1116 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 4 հազար 214 թեստավորում:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 220 հազար 25 -ի:

Տեսանյութեր

Լրահոս