Էդգար Աբրահամյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի Ժ/պ

Էդգար Աբրահամյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հոկտեմբերի 10-ին մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Բավականին շատ անելիքներ ունեք`սկսած մեր զանգերի կենտրոնից , փաստաթղթաշրջանառությունից, քաղաքացիների կողմից «Ֆեյսբուք»-ում բարձրացված տարբեր հարցերի պատասխաններից: Այդ ամենը պետք է համակարգեք: Մենք որակը պիտի փոխենք 180 աստիճանով: Ակնկալում եմ, որ այդ փոփոխությունը մեր քաղաքացիները շատ շուտ կտեսնեն»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31