Ես վախենում եմ հայերի համար. Շերն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին
Աշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան)-ը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:
«Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից: Հայաստանը նավթ չունի։ Ադրբեջանցիները սպանում են հայերին։ Երևան այցիս ժամանակ գնացել էի մանկատներ, որտեղի հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետև նրանք սպանվել էին ադրբեջանցիների կողմից։ Աշխարհը ոչինչ չասաց, քանի որ նրանք նավթ ունեն», – գրել է երգչուհին:



