Բաժիններ՝

Լևոն Արոնյանը պարտություն է կրել ԱՄՆ առաջնության 5-րդ տուրում

Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

Ամերիկյան առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը պարտություն է կրել` զիջելով Էվանդեր Լյանին, իսկ հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը կիսել է միավորը Քրիստոֆեր Լուի հետ:

5-րդ տուրից հետո ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ֆաբիանու Կարուանան է (3,5 միավոր): Սամուել Սևյանը 3 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ Լևոն Արոնյանը 12-րդ տեղում է:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31