Բաժիններ՝

Սելարայանը դարձել է կրունկով գոլային փոխանցման հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել ՄԼՍ-ում:

Ամերիկյան ՄԼՍ-ի հերթական տուրի շրջանակներում «Կոլամբուս Կրյու»-ն հյուրընկալվել էր «Օրլանդո Սիթի»-ին: Տան տերերին` «Օրլանդո Սիթի»-ին, հաջողվեց հաղթանակի հասնել 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լուկաս Սելարայանը «Կոլամբուս Կրյու»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Սելարայանը դարձավ ակումբի միակ գոլի գոլային փոխանցման հեղինակ` գնդակը թիմակցին փոխանցելով կրունկով:

Այս տուրից հետո «Կոլամբուս Կրյու»-ն մրցաշարային աղյուսակում 7-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31