Բաժիններ՝

Էջմիածնի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 06:39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղուկասյան փողոցի տներից մեկի տանիքում և խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 08:10-ին: Այրվել են տան հետնամասում գտնվող խորդանոցն ամբողջությամբ (մոտ 20 քմ) և տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31