Բաժիններ՝

Chessmood առաջատարները երկու շախմատիստներն են

Ծաղկաձորում ընթացող Chessmood շախմատային մրցաշարում կայացել են նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները:

Առաջատարներից է Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը: Միավորը կիսել են Մանուէլ Պետրոսյանը, Արմանը Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երկուսն են: Մանուէլ Պետրոսյանը և Իրանից Ամիրռեզա Բալան ունեն 7-ական միավոր: Լրացուցիչ միավորներով առաջին տեղում Պետրոսյանն է:

ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում է 84 շախմատիստ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31