
Ռոզա Լինը երկրպագուներին է ներկայացրել եվրատեսիլյան Snap երգի նոր տեսահոլովակը
«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը, որի Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենաշատ լսված հինգ երգերից մեկն է դարձել, երկրպագուների դատին է հանձնել սիրված ստեղծագործության նոր տեսահոլովակը:
Հոլովակն արդեն համացանցում է:
Երգչուհին վերջերս հայտնել էր, որ 2023-ին ելույթ է ունենալու հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում, ինչի առթիվ երջանիկ է: