Ձերբակալվածի և նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել է 200 գրամից ավելի մարիխուանա
Աշտարակի քրեական հետախույզները ստացած տեղեկությունն իրացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին մեկնել էին Կարբի: Երեկոյան ժամը վեցին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալել են նույն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու և տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ 10 գրամից ավելի քաշով:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում՝ հոկտեմբերի 5-ին, իրավապահները խուզարկել են Կարբիում գտնվող նրա տունը։ Հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ լցված 200 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով։
Նշանակվել է փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: