![](/banners/BeFunky-design.jpg)
Ապօրինի զենք պահելու մեղադրանքով հետախուզվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/kalanq.jpg)
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 7-ին Արշակունյանց պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 23-ամյա Թաթուլ Մ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: