Բաժիններ՝

2012 թվականից հետախուզվող տղամարդը վերադարձել է Հայաստան

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 7-ին, ժամը 00.52-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է վերադարձել 39-ամյա Վահան Պ.-ն, որը 2012 թ. մայիսի 23-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:

Նա օդանավակայանից տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31