Բաժիններ՝

Chessmood մրցաշարի առաջատարն անփոփոխ են

Ծաղկաձորում ընթացող Chessmood շախմատային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից կրկին հաղթանակ է տոնել Մանուէլ Պետրոսյանը: Մրցակցին գերազանցել է նաև Արման Փաշիկյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Շանթ Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ առաջատարներն անփոփոխ են`6,5-ական միավոր են հավաքել Մանուէլ Պետրոսյանը և Իրանից Միրռեզա Բալան:

5,5 միավոր ունի Վրաստանից Միխելի Մչեդլիշվիլին:

ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում է 84 շախմատիստ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31