Այ սենց հավատալով ինչ-որ մեկին, դարեր ի վեր անտարբեր և լուռ լինելով հայոց պետականության նկատմամբ՝ ցեղասպանվել և կործանվել ենք․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Մեկդ սրանց հուշեք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բանակցային սեղանի շուրջ նստելուց և խաղաղության պայմանագրի կետերը նայելուց առաջ կարդան Ռուբեն Սաֆրաստյանի «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գիրքը և դրանց պատմությունը, և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի թեզերը:

Մեջբերումներ այդ գրքից.

.. «Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապես և նյութականապես կործանվի.
▪️Սրանից հետևում է, որ հայերի հետ հրադադարի սովորական պայմանագրով պայմանավորված մեր նահանջը քննարկման առարկա չի կարող լինել։

Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալուն ֊ այլ Եվրոպայի առջև խաղաղ երևալուն և հայրերին մոլորեցնելուն։

▪️Ներկայումս խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զորացրումը և զինամթերքի առգրավումը` դրանով իսկ կանխելով նրանց ռազմական կառուցվածքի վերականգնումը։

▪️Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով, անհրաժեշտ է Հայաստանի ողջ տարածքում հաստատել մեր ռազմական վերահսկողությունը և այդպիսով վերահսկել նաև Թուրքիան Ադրբեջանը հետ կապող բոլոր ճանապարհները։

▪️Վերոնշյալ նպատակին պետք է հասնել թաքնված և փափուկ ձևով, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանից բխող գործողություններում ։

Պայմանն այն է, որ այն հայության աչքում միշտ ներկայացվի որպես խաղաղ»:

Երեկ Պրահայում Էրդողանը պատասխանելով լրագրողի հարցին. «թե ներկայումս Հայաստանի հետ սահմանների բացման առաջ որն է ամենակարևոր արգելքը», ասեց. «Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու», պատմությունը կրկնվում է…

Այ սենց հավատալով ինչ-որ մեկին դարեր ի վեր անտարբեր և լուռ լինելով հայոց պետականության նկատմամբ ցեղասպանվել և կործանվել ենք…»։

Տեսանյութեր

Լրահոս