Իսկ էսօր գնում ու պայմանավորվում է մի թղթի շուրջ, որը որևէ երաշխիք չի տալիս` Արցախը հայկական պահելու ու էնտեղի ժողովրդի անվտանգության համար. Լիլիթ Բլեյան

Լիլիթ Բլեյանը ֆեյսուքյան իր էջում գրում է․ «Երբ 2018֊ին խանդավառ մեծամասնության աջակցությամբ եկավ իշխանության, չօգտագործեց իր այդ զանգվածային աջակցությունը` խաղաղ բանակցությունները տանելու դեպի իրոք խաղաղության պայմանագիր, որը հաշվի կառներ Արցախի ժողովրդի շահերը, Հայաստանի ու Արցախի անվտանգության երկարատև ապահովումը։

Վարչապետության անմիջապես հաջորդ օրը գնաց Ստեփանակերտ ու էնտեղ վտանգավոր հայտարարություններ արեց։ Նախընտրեց խզել բանակցությունները` ընթացքում անելով հնարավոր բոլոր ռազմատենչ հայտարարությունները, մեզ տարավ արյունալի պատերազմի, որի ընթացքում կոչ արեց բոլորին` գնալ ու զոհվել բայրաքթարների տակ, չփորձեց կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, երբ կար դրա հնարավորությունը, հազարները զոհվեցին, տասնյակ հազարները հաշմվեցին, կորցրինք Հադրութն ու Շուշին, Արցախը Հայաստանին կապող ճանապարհները, մեր անվտանգության համար բանակցելու բոլոր հնարավորությունները, Հայաստանի սահմանները խոցելի դարձրեց բոլոր կողմերից` էն աստիճանի, որ երկօրյա սահմանային բախումների հետևանքով հարյուրավոր զոհեր ենք տալիս, գերիների մասին չեմ էլ կարողանում ինձ թույլ տալ գրել…

Եվ այլն, և այլն, ցանկը վերջ չունի։

Իսկ էսօր գնում ու պայմանավորվում է մի թղթի շուրջ, որը որևէ երաշխիք չի տալիս` Արցախը հայկական պահելու ու էնտեղի ժողովրդի անվտանգության համար, չի բացատրում, թե ինչի՞ համար էին ուրեմն էդ զոհերը, էս ամբողջ սարսափը, որի միջով անցավ մեր երկիրը, ինչո՞ւ չգնաց խաղաղ ճանապարհով շատ ավելի լավ պայմաններով պայմանագիր ստորագրելու։

Ինչո՞ւ արեց էնպես, որ մեր երկիրը թուլացնի, կոտրի, բերի էն վիճակի, որ մենք դեռ երկար տարիներ դուրս չգանք էս վիճակից։

Ինչո՞ւ էս մի հատիկ մարդը որոշեց մեր բոլորի երկրի պատմությունը սկսել իր սեփական կետից։

Ինչու՞։

Ասեք, ընկերներ, ինչու՞։

Ու ինչո՞ւ իրեն շրջապատող տառաճանաչ մարդկանցից որևէ մեկը չի կանգնում ու իրեն էս հարցերը տալիս, այլ ծափահարում են` նայելով մեր բոլորի աչքերին»։

Տեսանյութեր

Լրահոս