Սննդաբանը որոշ մարդկանց խորհուրդ չի տալիս ուտելու ընթացքում ջուր խմել
Որոշ մարդիկ սննդի հետ չպետք է ջուր խմեն, ասում է «СМ-Клиника» բժշկական կենտրոնի սննդաբան և թերապևտ Ելենա Տիխոմիրովան։ Lenta.ru-ի հետ զրույցում նա խորհուրդ է տվել հրաժարվել նման սովորությունից աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում։
Մասնագետի խոսքով՝ եթե մարդ համեմատաբար առողջ է, ապա կարող է ջուր խմել, երբ իրեն հարմար է՝ ուտելուց առաջ, ընթացքում և հետո։ Մարսողական համակարգը հիանալի կերպով կմարսի սնունդը ստամոքսում հեղուկով և առանց դրա:
Այնուամենայնիվ, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է ջուր խմեն ճաշի հետ, ասում է Տիխոմիրովան։
«Եթե մարդը սուր փուլում ունի աղեստամոքսային տրակտի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գաստրիտը, պանկրեատիտը, խոլեցիստիտը, խոցը և այլն, բժիշկները նրան սովորաբար դիետա են նշանակում։ Իսկ դրա պահպանման ժամանակ ավելի լավ է ուտելուց առանձին ջուր խմել, որպեսզի մարսողական հյութերը չնոսրացնեն և չծանրաբեռնեն մարսողական տրակտը»,- ասել է նա։
Պատրաստեց Անի Գաբուզյանը