Իրանն առաջարկել է ընդհանուր տնտեսական գոտի ստեղծել Մերձկասպյան տարածաշրջանում
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը Կասպյան տնտեսական համաժողովում առաջարկել Է ընդհանուր տնտեսական գոտի, ինչպես նաեւ կանաչ մաքսային միջանցք ստեղծել Մերձկասպյան տարածաշրջանում:
«Իրանը հանդես Է գալիս հարեւան երկրների, հատկապես մերձկասպան պետությունների հետ բազմակողմ համագործակցության զարգացման օգտին… նպատակ ունենալով օգտագործել պետությունների եւ մերձկասպյան երկրների մասնավոր հատվածների ամենամեծ ներուժը… առաջարկում ենք ընդհանուր տնտեսական գոտի, ինչպես նաեւ կանաչ մաքսային միջանցք ստեղծել Մերձկասպյան տարածաշրջանում»,-ասել Է Մոհբերը:
Երկրորդ կասպյան տնտեսական համաժողովը Մոսկվայում անցկացվում Է հոկտեմբերի 5-6-ին: Դրան մասնակցում են Ռուսաստանից, Ադրբեջանից, Իրանից, Ղազախստանից եւ Թուրքմենստանից ժամանած իշխանության մարմինների եւ ընկերությունների ներկայացուցիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: