Մենք Արցախին մենակ չենք թողնելու. ԱԺ նախագահ

Հայաստանի իշխանությունները մշտապես ասել են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցություններին:  Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք մշտապես ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցության և շատ ուրախ կլինենք, որ կարողանանք գտնել այդ մեխանիզմը վերադարձնելու ճանապարհը:Ինչ վերաբերվում է Արցախը մենակ թողնելուն, որևիցե մեկը մեր քաղաքացիներին մենակ չի թողել և խոսակցություններից վեր կան գործողություններ: Այսինքն՝ այն գործողությունները, որոնք արվում են այսօրվա իշխանությունների կողմից ապացույցն են, որ մենք Արցախին մենակ չենք թողնելու»,- ընդգծեց Սիմոնյանը:

Հարցին՝ եթե Ադրբեջանը հրաժարվի Արցախի հետ բանակցել, այդ դեպքում ինչ է անելու Հայաստանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ շարունակելու են Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանել և պահել, ինչպես արվել է 30 տարի շարունակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31