
Ֆուտբոլի ազգային ընտրանին 93-րդն է ՖԻՖԱ-ի աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
ՖԻՖԱ հրապարակած վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին միայն 93-րդն է: Նախորդ ամսվա համեմատ թիմը նահանջել է մեկ հորիզոնականով:
Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը` Բրազիլիա, Բելգիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Դանիա: