Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Գարեգին Խաչատրյանը

Գարեգին Խաչատրյանը նշանակվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության տարածած հաղորդագրությունից:

«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Կառավարման խորհրդի արտահերթ նիստը՝ նախագահությամբ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի։

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր ՔՏՀԱՏՄ ղեկավարի թեկնածությանը հավանություն տալու հարցը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր Գարեգին Գեղամի Խաչատրյանի թեկնածությունը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու Գ․Խաչատրյանը կառավարման խորհրդի անդամներին ներկայացրեց իր աշխատանքային կենսագրությունը։ Այնուհետև Կառավարման խորհրդի անդամները ՏՄ ղեկավարի թեկնածուին ուղղեցին իրենց հարցերը՝ կապված նրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու դեպքում իրականացվելիք գործունեության հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Խորհրդի անդամները միաձայն հավանություն են տվել Գարեգին Խաչատրյանի թեկնածությանը։

Կառավարման խորհրդի համապատասխան որոշումից հետո թեկնածությունը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաստատմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ի 1157-Ա որոշմամբ Գարեգին Խաչատրյանին նշանակել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

Տեսանյութեր

Լրահոս