Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնին Վարշավայում ստորագրել են մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

«Ուրախ եմ, որ մեր կառույցների միջև համագործակցային կապերը բազմաբովանդակ զարգանում են: Լեհ գործընկերների հետ այս հանդիպումը 2020 թվականից առ այսօր թվով 6-րդն է, ինչն, անկասկած, մեր երկու մարմինների միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է»,- ինչպես հայտնում են ՄՊՀ-ից, իր խոսքում նշել է Գեղամ Գևորգյանը:

Նա ընդգծել է, որ համատեղ ծրագրերի շրջանակում Հայաստանում լեհական փորձի ներդրմանն ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվել, այդ թվում՝ օրենսդրական կարգավորումներ են սահմանվել զեղչերի կիրառման ոլորտում: Բացի այդ, այժմ նախապատրաստվում է նոր օրենսդրական նախաձեռնություն՝ առևտրային ցանցերի և մատակարարների միջև իրավահարաբերությունները կանոնակարգելու, մասնավորապես, վճարումների հետաձգումների հարցերը կարգավորելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս