
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայ գերիների գնդակահարման տեսանյութից հետո Ադրբեջանին կոչ է արել ազատել բոլոր գերիներին

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պաշտոնապես դատապարտել է հայ ռազմագերիների գնդակահարման փաստը։
«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների մահապատիժների տեսանյութերը խորապես ցնցող են։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այս արարքների հետաքննության մասին Ադրբեջանի հայտարարությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին»,- ասված է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել նաև ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեսանյութի շուրջ բարձրացած միջազգային աղմուկից հետո հայտարարել էր տեսանյութի վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին։