
Ադրբեջանի Հանրապետության «Նոր Ադրբեջան» կուսակցությունն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին

Ադրբեջանի Հանրապետության «Նոր Ադրբեջան» կուսակցությունն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին:
«Տեր-Պետրոսյանն արդեն մի քանի տարի է՝ ճշմարտությունն է ասում, բայց նրան ոչ ոք չի լսում: Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ պետք է ձերբազատվել այս խաղերից, ընդունել իրողություններն ու պարտությունը։ Հայաստանը պետք է ընդունի, որ չունի ռեսուրսներ և ստորագրել է կապիտուլյացիա:
Այս առումով Հայաստանը չունի խաղաղ գործընթացում առևտուր անելու որևէ հնարավորություն: Եթե Հայաստանը նման հնարավորություն ունենար, դա վաղուց կաներ։ Փաշինյանը վերջերս հաճախ է այցելություններ կատարում Արևմուտք։ Հայաստանի վարչապետն այցելել է Նյու Յորք և Փարիզ: Նա ցանկանում է ստանալ Արևմուտքի աջակցությունը: Սակայն թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Ֆրանսիայից նույն պատասխանն է լսել՝ գնացե՛ք, բանակցե՛ք։ Արևմուտքն էլ է հասկանում, որ Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ նրան աջակցելն ապարդյուն է։ Ինչպիսի՞ աջակցություն կարելի է տալ մի երկրի, որը չունի ռեսուրսներ։ Հայաստանը չի կարող սեփական քաղաքականությունը կառուցել այլ երկրների ռեսուրսներով»:
Դետք