
Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի հանդիպումները:
E խմբում «Զալցբուրգ»-ը տանը կընդունի Զագրեբի «Դինամո»-ին, իսկ «Չելսի»-ն կխաղա «Միլան»-ի հետ:
F խմբում գերմանական «Լայպցիգ»-ի մրցակիցը «Սելթիկ»-ն է, Մադրիդի «Ռեալ»-ի մրցակիցը` Դոնեցկի «Շախտյոր»-ը:
G խմբում «Սևիլիա»-ն սեփական հարկի տակ կփորձի գերազանցել Դորտմունդի «Բորուսիա»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ն` «Կոպենհագեն»-ին:
Եվ H խմբում «Յուվենտուս»-ը Թուրինում կմրցի «Հայֆա»-ի հետ, ՊՍԺ-ն էլ կհյուրընկալվի «Բենֆիկա»-ին:
Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: