
Սննդաբանը խոսել է առավոտյան դատարկ ստամոքսին մեկ բաժակ ջուր խմելու կարևորության մասին

Դատարկ ստամոքսին մեկ բաժակ ջուրը կարող է երիտասարդացնել և աշխուժացնել, նշել է SM-Clinic-ի ընդհանուր բժիշկ և դիետոլոգ Ելենա Տիխոմիրովան Gazeta.ru-ին տված հարցազրույցում։
Դատարկ ստամոքսին մեկ բաժակ ջուրը սկսում է նյութափոխանակության բոլոր գործընթացները և թուլացնում սովի զգացումը։ Բժիշկը նաև զգուշացրել է, որ ջրազրկումն ու օրգանիզմում հեղուկի պակասը կարող են հանգեցնել վաղաժամ կնճիռների և մազերի որակի նվազմանը։ «Ջրի բավարար ընդունումը, ճիշտ և հավասարակշռված սննդակարգի հետ միասին, կօգնի պահպանել մազերի և մաշկի գեղեցկությունն ու առողջությունը»,- բացատրել է բժիշկը։
Ի վերջո, բժիշկը հավելել է, որ դատարկ ստամոքսին մեկ բաժակ ջուրը բարելավում է ավշային համակարգի աշխատանքը՝ օրգանիզմը դարձնելով ավելի քիչ ընկալունակ վտանգավոր միկրոօրգանիզմների նկատմամբ, ինչը, իր հերթին, օգնում է կանխել երիկամների քարերը և միզուղիների վարակները։
Պատրաստեց Անի Գաբուզյանը