Բաժիններ՝

21-ամյա երիտասարդը խոստովանել է

Սեպտեմբերի 27-ի երեկոյան ոստիկանություն էր զանգել Վարդենիսի Երևանյան փողոցի բնակիչ մի կին և հայտնել, որ տնից կատարել են գողություն:

Վարդենիսի բաժնից մեկնած օպերատիվ խմբին տանտիուհին հայտնել էր, որ նախորդ օրվանից տանը մարդ չի եղել: Կոտրել էին պատուհանի ապակին և տարել տարբեր իրեր ու բջջային հեռախոս:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ: Վարդենիսի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումներն արդյունք են տվել արդեն հաջորդ օրը: Երևանյան փողոցում հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Վարդենիսի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ:

Նա ներկայացվել է Վարդենիսի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Պարզվել է, որ բակ էր մտել ցանկապատի վրա անցք բացելով, իսկ տուն՝ պատուհանը կոտրելով։

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում երիտասարդը խոստովանել է, որ նույն տնից սեպտեմբերի 25-ին էլ է գողություն արել:

Գողոնը հայտնաբերվել է, նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս