
Չինաստանը տոնում է Հանրապետության հռչակման օրը

73 տարի առաջ այս օրը Պեկինի կենտրոնում` Տիանանմեն հրապարակում, չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզե Դունը հայտարարեց Չինաստանի ԺոՉինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տոնում է հիմնադրման օրը:ղովրդական Հանրապետության հիմնադրման մասին:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրը երկրի կարևորագույն տոներից մեկն է, որին հաջորդում է «Ոսկե շաբաթը»` 7-օրյա հանգստյան օրերը:
Հանրապետության հռչակման նախօրեին` սեպտեմբերի 30-ին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Սի Ծինփինը և կուսակցական, պետական ղեկավարներ, հասարակության տարբեր շրջանակների ներկայացուցիչներ հարգանքի տուրք մատուցեցին ժողովրդական հերոսների հիշատակին։
Չինաստանի մայրաքաղաքում իսկական տոնական տրամադրություն է, քանի որ քաղաքը զարդարված է ծաղիկներով, որոնք խորհրդանշում են չին ժողովրդի մինչ օրս ունեցած ձեռքբերումները:
Ազգային տոնի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհուրդն այսօր Պեկինի Ժողովրդական Մեծ դահլիճում ընդունելություն է կազմակերպել ՉԺՀ-ի հիմնադրման 73-րդ տարեդարձի կապակցությամբ: