
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կաջակցի հողերը վերադարձնելու Ուկրաինայի ջանքերին

Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին պայմանագրերի ստորագրումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ճանաչել նախկին սահմաններով։
«ԱՄՆ-ն կաջակցի այդ հողերը վերադարձնելու Կիևի ջանքերին»,-«Ռիա Նովոստ»-ին մեջբերում է ԱՄՆ նախագահի խոսքերը:
Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պայմանագրեր էր ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնց անկախությունը ավելի վաղ Պուտինը ճանաչել էր: