
Google-ը դադարեցրել է խաղերի հոսքային Stadia ծառայությունը

Կորպորացիայի հերթական ձախողված նախագիծն անցնում է պատմության գիրկը։
Google-ը պաշտոնապես հայտարարել է Stadia ամպային ծառայությունը փակելու որոշման մասին, որը թույլ է տալիս պահանջկոտ խաղեր խաղալ սմարթֆոնների, պլանշետների, համակարգիչների և հեռուստացույցների վրա։
Այս որոշման պատճառը ծառայության ցածր ժողովրդականությունն է։ Երկար ժամանակ ընկերությունը փորձում էր գործընկերների միջոցով գովազդել իր արտադրանքը և ստեղծել բացառիկ կոնտենտ, սակայն այս ամենը ցանկալի արդյունքի չբերեց։
Stadia-ն կշարունակի աշխատել մինչև 2023 թվականի հունվարի 18-ը, և բոլոր սերվերներն անջատվելուց հետո օգտատերերը չեն կարողանա խաղեր գործարկել:
Google-ը պատրաստվում է վերադարձնել իր Google Store-ից կարգավորիչների բոլոր գնումները, ինչպես նաև բոլոր խաղերը և լրացուցիչ բովանդակությունը: Գումարի վերադարձը նախատեսվում է ավարտել մինչև 2023 թվականի հունվարի կեսերը:
Սիրարփի Աղաբաբյան