Բաժիններ՝

Արմավիրի մարզում թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Արմավիրի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում հայտնաբերվեց ու ձերբակալվեց Լենուղի բնակավայրում ապրող 47-ամյա մի տղամարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ և կաթուցիչ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Պարզվեց, որ նրան թմրամիջոցը տվել էր Սարդարապատ համայնքում բնակվող 51-ամյա մի տղամարդ, որը ևս օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու ձերբակալվեց։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31