Բաժիններ՝

36-ամյա բյուրականցին գողություն է արել Աստղադիտարանի տարածքից

Աշտարակի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ հավաստի տեղեկություն էին ստացել, որն իրացրին օպերատիվորեն։ Արդյունքում Արագածոտնի մարզի Օրգով գյուղում ձերբակալվեց ու, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխվեց Բյուրական գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ։

«Ժիգուլու» հետևի նստելատեղի տակ թաքցված էին գիշերային լուսավորության սարքեր։ Դրանց կապակցությամբ ձերբակալվածը հայտնեց, որ տեխնիկական աշխատակցի անվան տակ խաբեությամբ մտել է Պարիս Հերունու անվան աստղադիտարանի տարածք ու գողություն արել։ 36-ամյա բյուրականցին ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930