
Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների՝ Ադրբեջանում և Հայաստանում օգտագործման հնարավորությունը. Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների գործունեության լուսաբանման 18-րդ հանդիպմանը, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Այս մասին գրում է tass.ru-ն:
«Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարևոր է ԱՊՀ-ի աջակցությունը»,- ասել է Լավրովը:
Ինչպես նկատել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, Մոսկվան մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խորացմանը:
«Նշում ենք ԱՊՀ այնպիսի պրոֆիլային կառույցների արդյունավետությունը, ինչպիսիք են Ներքին գործերի նախարարների խորհուրդը, Հակատեռորիստական կենտրոնը, Սահմանապահ զորքերի հրմանատարության խորհուրդը»,- ասել է Լավրովը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը