
Օհանեսյանի նախագծերը Հայաստան-Սփյուռք գործակցության արդյունավետ օրինակներից են. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է դոկտոր, միկրովիրաբույժ Ռոջեր Օհանեսյանին պետական բարձր պարգև շնորհելուն։
«Քաղաքացու առողջության պահպանմանը միտված համագործակցության լավագույն օրինակներից…
«Հայկական ակնաբուժական նախագիծն» արդեն 30 տարի է մեր երկրում փայլուն կատարում է իր առաքելությունը: Այս տարիների քրտնաջան ու նվիրված, հայանպաստ աշխատանքի համար պետական բարձր պարգևի արժանացավ ակնաբան, միկրովիրաբույժ, բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանը:
Օհանեսյանի նախագծերը Հայաստան-Սփյուռք գործակցության արդյունավետ օրինակներից են: «Հայկական ակնաբուժական նախագծի», առողջապահության նախարարության, բժշկական կենտրոնների հետ երկարատև և կայուն համագործակցության շնորհիվ մեր երկրում հնարավոր է դարձել կանխարգելել ձեռքբերովի կուրությունը: Սրանից զատ, կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ վերազինվել են մարզային ակնաբուժական կենտրոններ, իրականացվել կադրային վերապատրաստումներ, և որ ամենակարևորն է, փորձի փոխանակման միջոցով մեր մասնագետներին հնարավորություն է տրվել մշտապես կատարելագործվելու»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Անահիտ Ավանեսյանը: